Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին

Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի 
ազդեցության տակ գտնված օդաչուին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանությունը թռիչքից մի քանի րոպե առաջ ձերբակալել է «British Airways»-ի` ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին: Ինչպես տեղեակցնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:

Օդանավը Լոնդոնի օդանավակայանից ուղևորվելու էր դեպի Մավրիկի կղզի: Ուղևորները ալկոհոլի հոտ առնելուց հետո ոստիկանություն են կանչել:

Օդանավի 300 ուղևորները պետք է թռչեին տեղական ժամանակով 20:20-ին, սակայն թռիչքը հետաձգվել է մինչև 22.56:  Մոտ 11 ժամ թռիչքից հետո օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Մավրիկի կղզում տեղական ժամանակով 14.07-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am