Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Չեխիայի խորհրդարանը վարչապետին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Չեխիայի խորհրդարանը վարչապետին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) հունվարի 19-ին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Է վարչապետ, Դժգոհ քաղաքացիների ակցիա քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կողմ» են արտահայտվել քվեարկութանը մասնակցած 180 պատգամավորներից 111-ը (Ստորին պալատն ունի 200 պատգամավոր): Նրանց թվում Էր նաեւ կառավարության ղեկավարը: «Դեմ» Է քվեարկել 69 խորհրդարանական:

Վարչապետին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը նշանակում Է նրա քրեական հետապնդման փաստական սկիզբը՝ խարդախության մեղադրանքով: Ոստիկանությունը մի քանի ամիս առաջ Անդրեյ Բաբիշին ու նրա մերձավոր զինակիցներին մեղադրել Էր նրան պատկանող ֆիրմաներից մեկի կողմից Եվրամիության հիմնադրամների 50 մլն կրոնայի (մոտավորապես 2,4 մլն դոլար) անօրինական յուրացման սխեմա կազմակերպելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am