Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կամո Փիրուզյանի սպանության գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Կամո Փիրուզյանի սպանության գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ձերբակալվել է ևս մեկ անձ՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով։   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կասկածյալին  պատկանող առևտրի սրահում հայտնաբերվել է նաև պայթուցիկ նյութ:

Կամո Փիրուզյանի սպանությունը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում։ Հունիսի 13-ին՝ կեսօրին, Ալավերդի քաղաքի բանուկ հատվածներից մեկում՝ Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էին արձակվել  1978թ. ծնված Կ.Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից վերջինս մահացել էր։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նույն օրը ձերբակալվել էր։

Դեպքի առթիվ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ սպանությունը եղել է պատվիրված, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ կազմակերպչի ինքնության և վերջինիս կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ։

Նախաքննական մարմնի՝ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդունքում պարզվել է համագործակցությանը մասնակցություն ունեցած ևս մեկ անձի ինքնությունը, ով հանդիսանում է Ալավերդի քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ.: Վերջինիս պատկանող առևտրի սրահում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև  պայթուցիկ նյութ: Հունվարի 18-ին երեկոյան նա ձերբակալվել է՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու կասկածանքով և հարցաքննվել:

Այսպիսով՝ քրեական գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է՝ Կ.Փիրուզյանի սպանության մեղադրանքով, ևս 4-ը՝ ձերբակալվել՝ Քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր համագործակցությանը մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am