Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շարմազանովը երթերն ու հանրահավաքները ժամանակավրեպ և ոչ արդյունավետ է համարում

Շարմազանովը երթերն ու հանրահավաքները ժամանակավրեպ և ոչ արդյունավետ է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փողոցային պայքարը և հանրահավաքները հարցեր լուծելու համար ոչ արդյունավետ տարբերակ է համարում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի հրավիրած երթին, Շարմազանովն ընդգծեց, որ ավելի արդյունավետ է խորհրդարանում բովանդակային քննարկումը: «Շատ կարևոր է, որ քաղաքական պայքարի միակ և ամենաարդյունավետ թատերաբեմը լինի խորհրդարանը, ոչ թե փողոցը: Սակայն օրենքը չի սահմանափակում այս կամ այն քաղաքական ուժին օրենքով սահմանված կարգով իրականացնել երթեր և հանրահավաքներ: Բացառապես նրանց գործն է՝ ինչպես օգտագործել իրենց իրավունքը: Ես կարծում եմ, որ երթերն ու հանրահավաքները ժամանակավրեպ են և արդյունավետ չեն: Ավելի արդյունավետ է խորհրդարանական, բովանդակային քննարկումը: Սա իմ կարծիքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ԱԺ փոխխոսնակը:

Նա հիշեցրեց, որ Ազգային ժողովը ՀՀ նախագահի առաջարկով հրավիրել է գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որոց մասնակցելու են բոլոր շահագրգիռ կողմերը: «Մենք ակնկալում ենք շատ լուրջ, համակողմանի, մասնագիտական քննարկում, որից հետո մենք կարող ենք հանրությանը տալ մանրամասն տեղեկատվություն»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Հունվարի 23-ին Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ: Լսումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նախաձեռնել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am