Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԽԱՊ կոմիտեն ներկայացրել է լրագրողների իրավունքների խախտումների վերջին տարիների համեմատական պատկերը

ԽԱՊ կոմիտեն ներկայացրել է լրագրողների իրավունքների խախտումների վերջին 
տարիների համեմատական պատկերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է Հայաստանում լրագրողների իրավունքների խախտման դեպքերի տարեկան ամփոփիչ զեկույցը և 2016-ի հետ համեմատական պատկերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքեր գրանցվել են ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ համեմատաբար հանգիստ ժամանակահատվածում. մի քանի լրագրողներ դիմել են կոմիտեին իրենց շահերը պաշտպանելու համար:

Խորհրդարանական և ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողների գործունեության ընդհանուր 29 տարատեսակ խախտման դեպքերից 7-ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որից 5-ը կարճվել է: Լրագրողների նկատմամբ 2017-ին գրանցվել է ֆիզիկական բռնության 11 դեպք՝ 1-ով ավելի նախորդ տարվա համեմատ, ճնշումների՝ 113 դեպք՝ նախորդ տարվա 52-ի համեմատ և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 62 դեպք՝ նախորդ տարվա 33-ի համեմատ:

2017-ին ԶԼՄ-ների և լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի թիվը հասել է 60-ի: Դրանք բոլորը վիրավորանքի և զրպարտության հիմքով են:

2017-ին լրատվամիջոցների քննարկման առարկա է դարձել ՀՀ արդարադատության նախարարությունում մշակած «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը: Աշոտ Մելիքյանի խոսքով` լրամշակման աշխատանքները շարունակվում են առանց մասնագիտական հասարակական աշխատանքների մասնակցության:

2017-ի տարեվերջին լրագրողական կազմակերպությունների քննադատությանն է արժանացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը: Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ փաստաթուղթը պատրաստելիս անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրների: Լրագրողական երեք կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վերանայել օրինագիծը:

2017-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը չկայացած է հայտարարվել` հայտատուի բացակայության պատճառով: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am