Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թբիլիսիում կհայտնվեն գիշերային ավտոբուսներ

Թբիլիսիում կհայտնվեն գիշերային ավտոբուսներ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաբաթվա որոշակի օրերին հասարակական տրանսպորտը Թբիլիսիում կաշխատի գիշային ժամերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: Թբիլիսիի քաղաքապետարանն աշխատում Է գիշերային Թբիլիսիի զարգացման հայեցակարգի վրա, որը ներկայացնելու են փետրվարի վերջին:

«Սկզբում մենք կներկայացնենք տրանսպորտի ռազմավարությունն ամբողջությամբ, այն, թե մենք ինչպես ենք մտածում այդ ուղղությունը զարգացնել չորս տարվա ընթացքում: Փոփոխություններ են պլանավորվում տաքսիների նկատմամբ: Բացի այդ, հասարակական տրանսպորտը որոշակի օրերի կաշխատի գիշերային ժամերին»,-ասել Է Կալաձեն:

Գիշերային Թբիլիսիի զարգացումը եղել Է Կալաձեի նախընտրական խոստումներից մեկը: Նա հայտարարել Է, որ գիշերային մշակութային կյանքի աշխուժացումը կնպաստի նոր ստարտապների խրախուսմանը եւ մայրաքաղաքի եկամուտների ավելացմանը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am