Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

 Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 17:30-ի դրությամբ, Աբովյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am