Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը հավատարմության երդում Է տվել պատգամավորի աթոռ ստանալու համար
16:02, 16 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը եւ Տարածաշրջանային կանոնադրությանը հավատարմության երդում Է տվել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ինքնավարությունում կայացած ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ ստանալու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է EFE գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ մինչեւ Կատալոնիայի խորհրդարանի սահմանադիր նիստը, որը նախատեսված Է հունվարի 17-ին, քաղաքական ուժերից ընտրված պատգամավորները պետք Է, այլ բաների թվում, ներկայացնեին Կանոնադրությանը եւ Սահմանադրությանը հետեւելու գրավոր խոստում:
Պուչդեմոնը նշել Է, որ հավատարմության երդում Է տվել «իրավաբանական պահանջների պատճառով»: «Ես խոստանում եմ գործել Կատալոնիայի ժողովրդի կամքին լիակատար հավատարմությամբ»,- հավաստիացրել Է ինքնավարության նախկին ղեկավարը, որը փախել Է Բելգիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում