Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Որևէ ընկերություն ուղևորավարձի թանկացման հայտով չի դիմել Երևանի քաղաքապետարան և Տրանսպորտի նախարարություն

Որևէ ընկերություն ուղևորավարձի թանկացման հայտով չի դիմել Երևանի 
քաղաքապետարան և Տրանսպորտի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջքաղաքային և երևանյան  ուղևորափոխադրում իրականացնող որևէ ընկերություն չի դիմել պետական պատասխանատու գերատեսչություններին ուղևորավարձի բարձրացման հայտով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը նշեց, որ միջքաղաքային տրանսպորտի սակագների բարձրացման հայտ չեն ստացել: Ինչ վերաբերում է Հրազդան-Երևան երթուղուն, ապա այն կրկին սպասարկվում է 400 դրամով:  «Բանակցությունների արդյունքում ծառայությունը մատուցվում է 400 դրամով, թեև մրցույթով շահած սակագինը 500 դրամ է»,-ասաց Անահիտ Առաքելյանը:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ մեր այն հարցին, թե Երևանի քաղաքապետարանը մինչ այս պահն արդյոք ստացե՞լ է հայտ որևէ կազմակերպությունից Երևանում քաղաքում ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման վերաբերյալ, պատասխանեց` ոչ:

Այսօր Երևանում մի քանի երթուղիներ սպասարկող ընկերությունների վարորդներ գործադուլ են իրականացրել` պահանջելով գազի գնի իջեցում կամ ուղևորավարձի թանկացում: Նրանք նշում են, որ սեղմված գազի թանկացման հետևանքով ավելացել են իրենց ամսական ծախսերը:

Հարկային դրույքաչափերի փոփոխությամբ, որոնք ուժի մեջ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից, 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am