Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել

Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հունվարի 14-ին երեկոյան ժամերին 1992 թվականին  ծնված  քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել`  Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Մյուս դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ի գիշերը` ժամը 00:45-ին: 1974 թվականին ծնված  մի տղամարդ փորձել է Դավթաշենի կամրջից ցած նետվել, ինչը նույնպես կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Երկու դեպքով նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն»,- ասաց Ջանոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am