Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում սուր-շնչառական հիվանդություններով դիմողների մեծ մասը  երեխաներ են

Հայաստանում սուր-շնչառական հիվանդություններով դիմողների մեծ մասը  երեխաներ 
են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Հայաստանում սուր-շնչառական  հիվանդությունների տարածումը սեզոնային բնույթ է կրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նրա խոսքով`   իրավիճակը վերահսկելի է և հարկ չկա խոսելու համաճարակի կամ նույնիսկ բռնկման մասին:

«Վերջին օրերին Հայաստանում գրանցվել է սուր-շնչառական հիվանդությունների, այդ թվում` գրիպի աճ: Դրա ավելացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Նոր տարվա օրերին մարդկանց շփումներն ավելանում են, և վարակը ավելի շատ է տարածվում։ Իհարկե, տարվա ցուրտ ամիսները նույնպես կապ ունեն` վիրուսը իրեն շատ ավելի լավ է զգում հենց այս ժամանակահատվածում»,- ասաց Ասոյանը:

Նրա խոսքով`  չկա  որևէ գիտական հիմնավորում, թե ձյան տեսքով տեղումները կարող են նպաստել վիրուսի ոչնչացմանը, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ օրերին դրա տարածումը նվազում է:

ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստը դպրոցների փակման անհրաժեշտություն առայժմ չի տեսնում:

«Ճշտվել են դպրոցների բացակայությունների քանակը, և առայժմ չկա այն թիվը, որ Առողջապահության  նախարարությունը գնա այդ քայլին»,- հայտնեց Արա Ասոյանը։

Նրա խոսքով՝ 670 հոսպիտալացվածները հիմնականում մինչև 4 տարեկան երեխաներ են, իսկ մեծահասակաները սուր շնչառական հիվանդությունների դեպքում ուղղակի քիչ են դիմում բուժհաստատություններ։

«Բուժհաստատություն դիմողների մեծ մասը երեխաներ են: Դա պայմանավորված է նրանով, որ երեխաները մի փոքր ավելի բարդ են տանում սուր շնչառական հիվանդությունները, ինչպես նաև երեխաների նկատմամբ ուշադրությունը ավելի մեծ է»,- ասաց Ասոյանը:

Ըստ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստի` ներկայումս Երևանում սուր շնչառական հիվանդություններով դիմողների թիվը դիմողների թիվը նվազել է, իսկ մարզերում հակառակը` ավելացել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am