Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում կայացան 5-րդ և 6-րդ տուրերը  

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում կայացան 5-րդ և 6-րդ տուրերը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6-րդ տուրից հետո շրջանային մրցաշարի աղյուսակը գլխավորում են 2 շախմատիստ՝ Փարհամ Մաղսուդլուն և Լուկաշ Յարմուլան, ովքեր իրենց ակտիվում գրանցել են  5-ական միավոր: Կլիմենտի Սիչովը առաջատարներից հետ է կես միավորով և գտնվում է 3-րդ հորիզոնականում: Արամ Հակոբյանը 4 միավորով 4-րդն է, իսկ Վադիմ Մոիսեենկոն 2.5 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: Արտաշես Մինասյանը և Արման Միքայելյանը 2-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Հովիկ Հայրապետյանը 1.5 միավորով կիսում է 9-10-րդ տեղերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am