Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տոնական օրերին ալկոհոլից թունավորման դեպքերն ավելացել են

Տոնական օրերին ալկոհոլից թունավորման դեպքերն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարվա հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 46 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն, այս ցուցանիշը  2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: 2017 թվականի հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 36 դեպք:

«Այս տարի գրանցված դեպքերի մեջ գերակշռում են ալկոհոլից թունավորումները: Ի դեպ, այս ցուցանիշը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: Ասեմ, որ ալկոհոլի վատ որակից թունավորվելու դեպք չունենք, հիմնական պատճառը ալկոհոլի չարաշահումն է: Կարծում եմ, որ 15 օրվա համար այս ցուցանիշը շատ է»,-ասաց Միքայել Գաբրիելյանը: Մասնագետը նշեց, որ բարեբախտաբար, մահվան դեպքեր չեն գրանցվել:

Ընթացիկ տարում հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել են թունավորման դեպքեր նաև շմոլ գազից, քիմիական նյութերից, դեղորայքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am