Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի զինուժը ռմբակոծել է Աֆրինում քրդերի դիրքերը

Թուրքիայի զինուժը ռմբակոծել է Աֆրինում քրդերի դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին քաղաքում հարձակվել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դիրքերի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քրդական ուժերի դիրքերը ռմբակոծվել են հրանոթից և այլ զենքերից:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ թուրքական բանակը պատրաստվում է Սիրիայում նոր գործողություններ սկսել քրդական ուժերի՝ PYD/YPG-ի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am