Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման հետևանքով ոչնչացվել է շուրջ 92 հազար հավ


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Սիկոկու կղզում թռչնի գրիպի բռնկումների հետևանքով հունվարին ոչնչացվել է շուրջ 92 հազար հավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ թռչունների անկման դեպքերը գրանցվել են Սանուկի քաղաքի և դրան հարակից շրջանների մի շարք ֆերմաներում: H5N6 գրիպի հայտնաբերման հետազոտությունները դրական արդյունք են տվել:

Թռչունների ոչնչացման գործողություններին մասնակցել է 750 մարդ: Այն ֆերմաներում, որտեղ վիրուսով վարակված թռչուններ են հայտնաբերվել, 10 կմ շառավղով կարանտինային գոտի է հայտարարվել: Տվյալ շրջանից թռչնի և թռչնամսի արտահանումն արգելվել է: Ճանապարհներին ախտահանում է իրականացվում:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ