Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գիտնականները պատմել են՝ ինչպես երկարացնել կյանքը

Գիտնականները պատմել են՝ ինչպես երկարացնել կյանքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկական վարժություններն օգնում են պայքարել սիրտ-անոթային համակարգի ծերացման դեմ եւ նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը: Այս եզրակացությանն են եկել Տեխասի համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի սրտաբանները, որոնց ուսումնասիրությունների արդյունքներին կարելի Է ծանոթանալ MedicalXpress կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները գիտափորձ են անցկացրել, որին մասնակցել Է միջին տարիքի ավելի քան 50 մարդ: Նրանց բաժանել են երկու խմբի. առաջինը երկու տարի զբաղվել Է ակտիվ ֆիզիկական վարժություններով, երկրորդը՝ յոգայով:

Ընդ որում՝ վարժանքները, որոնք անցկացվել են շաբաթական 4-5 անգամ, տեւել են, առավելապես, 30 րոպե՝ բացառությամբ 1 ժամ տեւողությամբ մարզումների, երբ փորձի մասնակիցները ժամանակ են հատկացրել զբոսանքներին, աերոբիկային, հեծանիվ վարելուն կամ թենիսին:

Առաջին երեք ամսվա ընթացքում վարժությունները կատարվում Էին չափավոր, իսկ 10 ամիս հետո՝ բարձր ինտենսիվությամբ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբի մարդկանց մոտ ֆիզիկական ակտիվության ժամանակ թթվածնի սպառումն ավելացել Է 18 տոկոսով, իսկ սրտամկանի առաձգականունությունը բարձրացել Է 25 տոկոսով:

Լավագույն արդյունքների հասնելու համար կանոնավոր ֆիզիկական պարապմունքները, ինչպես պնդում են փորձագետները, հարկավոր Է սկսել մինչեւ 65 տարեկան հասակը: Իսկ ահա նստակյաց կենսակերպը նպաստում Է սրտամկանի կարծրացմանը, ինչը, իր հերթին, սպառնում Է նրա կողմից արյան մատակարարման վատացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am