Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Թրամփը որոշեց երկարացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել երկարացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Նշվում Է, որ այդպիսով ԱՄՆ-ի ղեկավարն ուժի մեջ Է թողել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին ձեռք բերված համաձայնագրի պայմանները եւ Սպիտակ տանն ու Կոնգրեսին լրացուցիչ ժամանակ Է տրամադրել Իսլամական Հանրապետության դեմ նոր սահմանափակիչ միջոցների մասին օրենքի նախապատրաստման համար:

Associated Press գործակալությունը՝ հղում անելով վաշինգտոնյան վարչակազմի մի աղբյուրի, հունվարի 10-ին հայտնել Էր, որ Թրամփը հակվում Է այն բանին, որ երկարացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը: Սակայն, Bloomberg-ի տվյալներով, ԱՄՆ-ի նախագահը դրա վերաբերյալ վերջնական որոշում Է ընդունել միայն հունվարի 11-ին, օրվա երկրորդ կեսին:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ