Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախարարությունը միջհամայնքային երթուղիներից ուղեվարձի թանկացման որեւէ հայտ չի ստացել

Նախարարությունը միջհամայնքային երթուղիներից ուղեվարձի թանկացման որեւէ 
հայտ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, վառելիքի թանկացմամբ պայմանավորված, միջհամայնքային որեւէ երթուղուց թանկացման վերաբերյալ որեւէ հայտ չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը: «Այս պահի դրությամբ նման հայտ չունենք»,-պարզաբանեց նա:

Անդրադառնալով քաղաքացիների բողոքներին` միջհամայնքային որոշ տրանսպորտային գծերի` մասնավորապես Հրազդան-Երեւան երթուղու թանկացման հետ կապված, Անահիտ Առաքելյանն ասաց, որ երթուղին սպասարկող ընկերությունը մրցույթը շահել է 500 դրամով։ «Բարի կամք դրսեւորելով մինչ թանկացումները՝ երթուղին սպասարկվել է 400 դրամով եւ այժմ թանկացումներով պայմանավորված՝ երթուղու գինը սահմանվել է 500 դրամ: Դրանով ընկերությունը որևէ խախտում չի անում»,-ասաց նա:

2018 թվականի հունվարի 1-ից թանկացել են բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի սակագները: Թանկացումները պայմանավորված են Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am