Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերը նախորդ տարի ավելացել են

Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերը նախորդ տարի ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահանաձև գեղձի քաղցկեղի 2017-ին հայտնաբերված դեպքերը նախորդ տարիների համեմատ աճի միտում ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Վահանաձև գեղձի քաղցկեղ» ախտորոշում նախորդ տարի ստացել է կենտրոնի 291 այցելու: Վահանաձև գեղձի քաղցկեղ ունեցողների մեջ բավականին շատ են երիտասարդները, նույնիսկ մանկահասակ տարիքի երեխաները: Ցուցանիշները նախորդ տարիների համեմատ աճի միտում ունեն: Վերջին տարիներին վահանաձև գեղձի հիվանդություններն ավելի ագրեսիվ են դարձել: Սթրեսները, նյարդային և հորմոնալ համակարգի մի շարք շեղումներ նպաստում են վահանաձև գեղձի քաղցկեղի կամ այլ խնդիրների առաջացմանը»-ասաց կենտրոնի տնօրենը:

Հակոբյանը հորդորեց բոլորին անցնել գեղձի սքրինինգային հետազոտություն: «Տարեկան մեկ կամ երկու անգամ անհրաժեշտ է անցնել սոնոգրաֆիկ զննություն, որի արդյունքում հայտնաբերվում է ցանկացած փոփոխություն, կատարվում է բարակ ասեղային ասպիրացիա, և պարզ է դառնում` կա՞ն, արդյոք, չարորակ բջիջներ, թե ոչ»-ասաց նա:

Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում զգացվում է ընդհանուր թուլություն, առատ քրտնարտադրություն, տրամադրության անկում:

2017-ին ՀԱԱԿ-ում կատարվել է 2785 վահանաձև գեղձի հետազոտություն: Արդյունքում կատարվել է վահանաձև գեղձի 978 բարակ ասեղային ասպիրացիա, 291 այցելու ստացել է քաղցկեղի ախտորոշում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am