Ռուս զինվորականներն ինքնանշանառվող բացառիկ ավիառումբեր կստանան
15:45, 8 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի զինվորականները 2018 թվականին իրենց սպառազինությունը կհամալրեն «Գայլիկոնիչ» նորագույն ինքնանշանառվող ավիառումբերով՝ 500 կիլոգրամ տրամաչափով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է «Տեխմաշ» մշակող կոնցեռնի (մտնում Է «Ռոստեխի» կազմի մեջ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպինը:
«Դա 500 կիլոգրամ տրամաչափով սահասավառնող ռմբային պարկուճի բազային նմուշն Է ինքնանշանառվող մարտական տարրերով հանդերձանքում»,- ասել Է նա:
Մեկ «Գայլիկոնիչ» ավիառումբը կարող Է կանգնեցնել հակառակորդի կրակող հրետամարտկոցը կամ տանկային շարասյունը: Այն փոխադրող ինքնաթիռը կարող Է չմտնել հակառակորդի հակաօդային պաշտպանության գոտի, քանի որ ռազմամթերքը կարող Է սահասավառնել տասնյակ կիլոմետրեր, չնայած շարժիչի բացակայությանը: Ըստ որում այն գործնականում անհնար Է ճանաչել ռադարների վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում