Radiohead-ը Լանա դել Ռեյին մեղադրել Է բանագողության մեջ
14:20, 8 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Radiohead խումբը Լանա դել Ռեյին մեղադրել Է բանագողության մեջ: Այդ մասին երգչուհին հայտնել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսքը Get Free կոմպոզիցիայի մասին Է, որի մեղեդին բրիտանացի երաժիշտները նմանեցրել են իրենց Creep հիթին:
«Ես գիտեմ, որ իմ երգը ոգեշնչված չԷ Creep երգով, Radiohead-ը հակառակն Է պնդում: Նրանք ցանկանում են 100 տոկոսն ստանալ հրապարակումից: Մի քանի ամիս ես առաջարկում Էի մինչեւ 40 տոկոսը, բայց նրանք կընդունեն միայն 100-ը: Նրանց փաստաբաններն անդրդվելի են, այնպես որ հարցը կլուծենք դատարանում»,-գրել Է Լանա դել Ռեյը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում