Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ադրբեջանցի հայտնի պրոդյուսերը մեղադրվում է թրաֆիքինգի մեջ

Ադրբեջանցի հայտնի պրոդյուսերը մեղադրվում է թրաֆիքինգի մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի հայտնի պրոդյուսեր Տարանա Սամեդովան մեղադրվում է մարդկանց առքուվաճառքով զբաղվելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Lent.az-ը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությունը քրեական գործ է հարուցել, որի համաձայն` Սամեդովան մեղադրվում է սեռական շահագործման նպատակով կանանց Թուրքիա տանելու հատկանիշներով:

ԱՄՆ պետդեպարտամենտը հունիսին  հրապարակել էր մարդկանց թրաֆիքինգի 2017-ի զեկույցը:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա և Իրան կատարվող թրաֆիքինգի համար տարանցիկ երկրի դեր է կատարում:

Այլ երկրներում թրաֆիքինգի ենթարկվելուց բացի, Ադրբեջանի ներսում երեխաները շահագործման են ենթարկվում մուրացկանության, թեյարաններում և սրճարաններում ծառայություններ մատուցելու, փողոցային առևտրով զբաղվելու ճանապարհով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am