Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարասինը պատմել Է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վերականգնման մասին

Կարասինը պատմել Է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վերականգնման մասին
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել Է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վերականգնման եւ երկու երկրների միջեւ հումանիտար կապերի ամրապնդման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Նրա խոսքով՝ երկրների միջեւ շփումների նորմալացման միտումը սկիզբ առավ մի քանի տարի առաջ, «երբ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը տանուլ տվեց խորհրդարանական ընտրությունները, եւ ձեւավորվեց երկրի նոր կառավարությունը»: Դրանից հետո ընդհանուր ջանքերով Մոսկվային եւ Թբիլիսիին տաջողվեց «նկատելի արդյունքների հասնել առեւտրի ու տրանսպորտի ոլորտներում, ամրապնդել հումանիտար կապերը»:

«Միայն 2017 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել Է ավելի քան 30 տոկոսով: Ռուսաստանը դարձել Է Վրաստանի՝ կարեւորությամբ երկրորդ առեւտրական գործընկերը եւ նրա արտադրանքի, նախեւառաջ գինու իրացման գլխավոր շուկան»,-ասել Է Կարասինը «Իզվեստիա» թերթին:

Նա հավելել Է, որ այժմ նախապատրաստվում Է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի վերակառուցումը, ինչը թույլ կտա դյուրացնել ցամաքային հաղորդակցությունը երկրների միջեւ:

Կարասինը հույս Է հայտնել, որ «գալիք տարում կհաջողվի զարգացնել այս դրական միտումները»: Նա նշել Է, որ Մոսկվան պատրաստ Է «համակողմանի պրակտիկ համագործակցության» եւ ակնկալում Է «վրացական կողմի համարժեք արձագանքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am