Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայ շախմատիստները շարունակում են ելույթներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում  

Հայ շախմատիստները շարունակում են ելույթներն արագ շախմատի աշխարհի 
առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամները և մի շարք այլ գրոսմայստերներ շարունակում են ելույթներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով և մեկում տանուլ տվեց: 10 տուրից հետո Արոնյանն ունի 5,5 միավոր: Առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևն է, ով ունի 8 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանն ունի 6,5 միավոր, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսիսյանը` 5,5 և Զավեն Անդրիասյանը` 5 միավոր:

Դեկտեմբերի 28-ին կկայանան 10-15-րդ տուրերը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am