Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայտարարվել են տարվա «ամենահասութաբեր» դերասանները

Հայտարարվել են տարվա «ամենահասութաբեր» դերասանները
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորսաժ» ֆրանշիզայի ութերորդ մասի հաջողությունը Վին Դիզելին դարձրել Է 2017 թվականի «ամենահասութաբեր» դերասանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Forbes-ը: Box Office Mojo պորտալի տվյալներով, որը գրանցում Է վարձույթում ֆիլմերի դրամական մուտքերը, Դիզելի մասնակցությամբ կինոնկարները հավաքել են 1,6 մլրդ դոլար: Դրամական բոլոր մուտքերի երեք քառորդը հավաքել Է «Ֆորսաժը»:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Դուեյն Ջոնսոնը, որը նույնպես նկարահանվել Է այս ֆիլմում՝ 1,5 մլրդ դոլար:

Եռյակը եզրափակել Է Գալ Գադոթը՝ «Հրաշք կինը»՝ համանուն ֆիլմից՝ վարձույթում հավաքելով 820 մլն դոլար: Ընդամենը Գադոթի մասնակցությամբ կինոնկարները հավաքել են 1,4 մլրդ դոլար:

«Ամենահասութաբեր» հոլիվուդյան դերասանների տասնյակում նաեւ տեղ են գտել Էմմա Ուոթսոնը, Ջոնի Դեփը, Դեյզի Ռիդլին, Թոմ Հոլանդը, Քրիս Փրեթը, Քրիս Հեմսվորթը եւ Ջոն Բոյեգան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am