Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փարիզի տանիքներից մեկում հսկա տրյուֆել սունկ է հայտնաբերվել

Փարիզի տանիքներից մեկում հսկա տրյուֆել սունկ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակի հարակից հյուրանոցի տանիքում հայտնաբերվել է «Փարիզի առաջին» տրյուֆել սունկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Տրյուֆել սնկերը սովորաբար աճում են ավելի հարավում, միջերկրածովյան կլիմայում: Այս տեսակի սնկերի գինը վերջին ժամանակներում ավելացել է ավելի քան 5 000 եվրոյով:

Փարիզում գտնված սունկը տրյուֆել սնկերի դասի ամենաարժեքավորը չէ,սակայն մեծապես արժևավորվում է խոհարարների կողմից:

Ֆրանսիայի Բնական պատմության թանգարանի փորձագետները նշել են, որ ուշագրավ է, որ այն աճել է իր հայրենիքից այդքան հեռու: Վայրի  տրյուֆելի հայտնաբերումը հիանալի օրինակ է,որ կանաչ տանիքները մեծ ներուժ ունեն քաղաքային կենսաբազմազանության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am