Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Արցախի ԱԺ-ում հրապարակվել են Բելգիայի Ֆլանդրիայի խորհրդարանի և Բելգիայի ֆրանսախոս ներկայացուցիչների հետ կառույցներ ստեղծելու հռչակագրերը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովում դեկտեմբերի 22-ին հրապարակվել են Բելգիայի Թագավորության  Ֆլանդրիայի խորհրդարանի հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին և Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, անդրադառնալով Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականների, հասարակական, գիտական ոլորտների ներկայացուցիչների հետ Արցախի խորհրդարանի ունեցած հարաբերություններին և մատնանշելով 2015 թվականից ակտիվացած փոխադարձ այցերը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ համագործակացության առկա մակարդակը թույլ է տալիս դրանք կազմակերպված և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահի՝ Բելգիա կատարած այցի արդյունքները:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է բարեկամության խմբի և շրջանակի կազմերը, որոնք ձևավորվել են ԱԺ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ.

Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան Բարեկամության խումբ՝

Արամ Գրիգորյան («Հայրենիք» խմբակցություն)

Ռոբերտ Ղահրամանյան («Հայրենիք» խմբակցություն)

Ռիտա Մնացականյան («Դաշնակցություն» խմբակցություն)

Դավիթ Մելքումյան («Ժողովրդավարություն» խմբակցություն)

Գագիկ Բաղունց («Շարժում-88» խմբակցություն)

Հայկ Խանումյան («Վերածնունդ» խմբակցություն)

 

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ՝

Վահրամ Բալայան («Դաշնակցություն» խմբակցություն)

Արարատ Օհանջանյան («Հայրենիք» խմբակցություն)

Սերգեյ Հարությունյան («Հայրենիք» խմբակցություն)

Լյուդմիլա Բարսեղյան («Ժողովրդավարություն» խմբակցություն)

Վիլեն Սաֆարյան («Շարժում-88» խմբակցություն)

Նելլի Ավանեսյան -«Պոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոն»

 հիմնադրամի գործադիր տնօրեն

 

Հռչակագրերի տեքստերը հրապարակելուց հետո բարեկամության խմբի և շրջանակի անդամները ստորագրությամբ հաստատել են փոստաթղթերը: «Արցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան Բարեկամության խմբի» նախագահ է ընտրվել Արամ Գրիգորյանը, իսկ «Արցախի Հանրապետություն-Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակի» նախագահ՝ Վահրամ Բալայանը:

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին և 20-ին նման խումբ և շրջանակ է ստեղծվել Ֆլանդրայի և Վալոնիա-Բրյուսել դաշնության խորհրդարաններում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ