Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Վիգեն Չալդրանյանը
18:36, 22 Դեկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրվել ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին Համազգային թատրոնից:
Վիգեն Չալդրանյանը զբաղեցնում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
Մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր մնաց, երբ երկար տարիներ տնօրենի պաշտոնում աշխատած Վարդան Մկրտչյանը նշանակվեց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում