Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Վիգեն Չալդրանյանը

18:36, 22 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրվել ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին Համազգային թատրոնից:

Վիգեն Չալդրանյանը զբաղեցնում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։  Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր մնաց, երբ երկար տարիներ տնօրենի պաշտոնում աշխատած Վարդան Մկրտչյանը նշանակվեց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն։ 

 


© 2009 ARMENPRESS.am