Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արմեն Աշոտյանն անցնող տարին արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում Հայաստանի համար հաջողված է համարում

Արմեն Աշոտյանն անցնող տարին արտաքին քաղաքական գերակայությունների 
շրջանակներում Հայաստանի համար հաջողված է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ արմեն Աշոտյանը անցնող տարին համարում է Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման տարի: Դեկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ 2017թ. հաջողված է համարում Հայաստանի համար արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում, քանի որ տարվա ընթացքում Հայաստանին հաջողվեց ավելի ամրապնդել դիրքերը, հարաբերություններ հաստատել նոր գործընկերների հետ:«Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր փուլ թևակոխեցին համաձայնագրի շրջանակներում: Սա գալիք տարիների համար համահունչ է լինելու Հայաստանի ներքին քաղաքական ու տնտեսական օրակարգերին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Աշոտյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարևորում է հայ-չինական հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Նրա խոսքով` Հայաստանն ունի իր ուրույն տեղը Չինաստանի կողմից «մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծում: Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ Հայաստանի ու Չինաստանի շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են: «Գալիք տարվա համար նախատեսված գործողությունները գալիս են ամրապնդելու չինական ներդրումները Հայաստանում», - նշեց Աշոտյանը: 

Նա նաև առանձնացրեց Իրանի հետ հարաբերությունների մակարդակը: «Այդ մակարդակը բավականին բարձր է, դրա մասին են վկայում փոխայցերը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի  պատվիրակության վերջին այցը Թեհրան», - ասաց Աշոտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am