Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մառախուղի պատճառով Երեւանից եւ դեպի Երեւան մի շարք չվերթներ են հետաձգվել

Մառախուղի պատճառով Երեւանից եւ դեպի Երեւան մի շարք չվերթներ են հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ ընդհանուր առմամբ դեկտեմբերի 21-ի դրությամբ վեց չվերթ է հետաձգվել: «Եվս վեց ուշացած չվերթ իրականացվել է գիշերվա ընթացքում»,-ասաց նա՝ հավելելով, որ ուշացած չվերթները կիրականացվեն եղանակի կարգավորվելուն պես:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am