Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արա Բաբլոյանը պատասխանել է 2018թ. ապրիլից հետո պաշտոնավարումը շարունակելու մասին հարցին

Արա Բաբլոյանը պատասխանել է 2018թ. ապրիլից հետո պաշտոնավարումը 
շարունակելու մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձել է 2018թ. ապրիլից հետո պաշտոնավորումը շարունակելու մասին հարցին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 2018թ. ապրիլից հետո խորհրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավորումը շարունակելու մասին հարցին,  ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կշարժվեն:  «Ժողովուրդը քվեարկել է, ձևավորել է խորհրդարան նա էլ ինքը կորոշի, բայց հարցը դրված չի քննարկման։ Մի քանի անգամ արդեն ասել եմ, եթե ապրիլին մենք ունենք փոփոխություններ նախագահի և ընտրություններ վարչապետի, ապա ԱԺ նախագահի հարցը չի դրված փոփոխության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաբլոյանը։

Հարցին, թե արդյոք իր թիմը կցանկանա նորից իրեն տեսնել ԱԺ նախագահի պաշտոնում, Բաբլոյանն ասաց. «Այս պահին մենք նման հարց չենք քննարկում»։

Հարցին, թե  ՀՀԿ-ն արդեն որոշե՞լ է, թե ով է լինելու  նախագահի իր թեկնածուն, ԱԺ նախագահը նշեց. «Դեռ ոչ, դեռ ոչ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am