Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանցի բանտապահները հերքել են Ալլահից բացի այլ Աստծո գոյությունն ու Աստվածաշունչը նետել աղբամանը. Լապշին

Ադրբեջանցի բանտապահները հերքել են Ալլահից բացի այլ Աստծո գոյությունն ու 
Աստվածաշունչը նետել աղբամանը. Լապշին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվից հեռանալուց հետո շարունակում է նոր բացահայտումներ անել Ադրբեջանի և այնտեղ տիրող բարքերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լապշինն իր բլոգում հայտնել է, որ ադրբեջանական բանտերում արգելված է ցանկացած տեսակի կրոնական գրականություն՝ բացառությամբ մուսուլմանականի:

«Երբ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևի անձնական ինքնաթիռն ինձ Մինսկից տեղափոխեց Բաքու, ինձ մոտ մի քանի գիրք կար, այդ թվում և հրեական Թորան ու ուղղափառ քարոզիչ Հայր Արսենիի՝ կյանքի մասին պատմվածքների ժողովածուն: Բաքվի մեկուսարանում ինձ խուզարկելու ժամանակ  այդ գրքերը ցուցադրաբար նետեցին հատակին՝ ասելով. «Չկա այլ աստված Ալլահից բացի»: Ապա ոտքով ընկած գրքերը շպրտեցին անկյուն, որտեղ դրված էր աղբամանը»,- պատմել է Լապշինը: Նա նշել է, որ թեպետ իրեն կրոնական մարդ չի համարում, սակայն նման վերաբերմունքը գրքերի ու մասնավորապես կրոնական գրքերի վերաբերյալ իրեն խիստ անհանգստացրել է:

Բլոգերը պատմել է, որ անգամ Բելառուսում ոչ ոք իրեն չի արգելել ընթերցել կրոնական գրականություն և իր բանտակիցներն ունեցել են ինչպես Ղուրան, այնպես էլ Աստվածաշունչ: Նա նշել է, որ Ադրբեջանում դժվար կլինի բոլոր նրանց համար, ովքեր մուսուլման չեն: «Անկախ ինձնից հիշեցի Ադոլֆ Ալոիզովիչի իշխանության գալուց հետո նացիստների կողմից գրքերի այրումը»,- իր բլոգում գրել է Լապշինը:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am