Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպան այցելել են ռազմական համալսարան

Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության 
սպան այցելել են ռազմական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ռոզարիա Պուգլիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը շրջել են ռազմական համալսարանի տարածքում, ծանոթացել ռազմաուսումնական հաստատության կրթական հնարավորություններին, զրուցել Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ:  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը բրիֆինգ է ներկայացրել համալսարանի կառուցվածքի, ուսումնակրթական գործընթացի, անցկացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ, պատասխանել է հյուրերի հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am