Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին

Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության 
ոլորտին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի ճապոնական իշխանությունները 46 միլիարդ դոլար են հատկացնելու պաշտպանության ոլորտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է «Nikkei» թերթը:

Թերթի տեղեկությունների համաձայն` այդ միջոցների մի զգալի մասը հատկացվելու է զենքի գնմանը` Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:

Մասնավորապես, Տոկիոն մտադիր է ուժեղացնել հակահրթիռային պաշտպանության համակարգը:

Եթե այս առաջարկը հավանության արժանանա, ռազմական բյուջեն ռեկորդային բարձր կլինի Ճապոնիայի համար: Բացի այդ, դա կնշանակի, որ վեցերորդ տարին անընդմեջ ճապոնական իշխանությունները մեծացնում են պաշտպանական ծախսերը:

Ճապոնիայի իշխանությունները նաև  միակողմանիորեն ընդլայնել են ԿԺԴՀ-ի ձեռնարկությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը:

Հյուսիսային Կորեան նոյեմբերի 28-ին անցկացրել է նորագույն հրթիռի հաջող փորձարկում: Փհենյանում  նրանք հայտարարել են, որ Hwasong-15- ը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի ցանկացած  վայրում ցանկացած թիրախին և այն իր մեջ կրում է մեծ և ծանր միջուկային մարտագլխիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am