Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում` դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-19-ը էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-21-ը սպասվում են տեղումներ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ անցած տարի այս օրերին Երևանում գիշերը ջերմաստիճանը արդեն -22 աստիճան էր: «Այս տարի դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք»,-նշել է Սուրենյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում