Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում` դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-19-ը էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: 

Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-21-ը սպասվում են տեղումներ:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ անցած տարի այս օրերին Երևանում գիշերը ջերմաստիճանը արդեն -22 աստիճան էր: «Այս տարի դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք»,-նշել է Սուրենյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am