Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են

Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում հստակեցվել են նախագահական ընտրությունների ժամկետները. երկրի նոր նախագահին կընտրեն 2018 թվականի հունվարի 28-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընտրությունների առաջին փուլում որևէ թեկնածուի չհաղթելու պարագայում երկրորդ փուլով նախագահին կընտրեն 2018 թվականի փետրվարի 4-ին:

Թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև 2017 թվականի դեկտեմբերի 29-ը:

Կիպրոսի նախագահի ընտրություններն անց են կացվում հինգ տարին մեկ: Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50 տոկոսը:

Կիպրոսի ներկայիս նախագահը Նիկոս Անաստասիադիսն է, ով 2013 թվականին ընտրություններում հաղթել էր 57.25 տոկոս ձայներով: Ներկայիս 71-ամյա նախագահն արդեն հայտնել է 2018 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am