Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տասնյակ պաղեստինցիներ են տուժել Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ բախումների ընթացքում

Տասնյակ պաղեստինցիներ են տուժել Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ բախումների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ բախումների ընթացքում տուժել են 23 պաղեստինցիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել Է Haaretz թերթը՝ հղում անելով պաղեստինյան իշխանություններին:

Հրատարակության տվյալներով՝ պաղեստինցիներից մեկն օրհասական վիճակում Է այն բանից հետո, երբ նա հարձակվել Է սահմանապահ ծառայության աշխատակցի վրա: Սահմանապահը թեթեւ վերքեր Է ստացել: «Ալ Աքսա» մզկիթի շրջանում դեկտեմբերի 15-ին հավաքվել Էին պաղեստինցիներ, որոնք բողոքում Էին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որշման դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am