Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել

Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի համալսարանից մի խումբ ճապոնացի մասնագետներ ստեղծել են ապակի, որը, եթե այն կոտրեն, կարող Է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր կառուցվածքը: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիմնական նյութերը, որոնք գիտնականներն օգտագործել են իրենց մշակման մեջ, դարձել են սինթետիկ պոլիմերները (պոլիմիզանյութերը): Փորձարկման ընթացքում դրանցից ստացված ոչ մեծ կարծր ապակին բաժանել են երկու կեսի, իսկ հետո միացրել սովորական սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ առանց որեւիցե այլ սուբստանցիաների:

Ընդամենը մի քանի րոպեն բավական Է եղել, որ երկու մասերն իրար միանան, սակայն կառուցվածքի ամբողջական վերականգնման համար պահանջվում Է մեկից մինչեւ վեց ժամ: Դրանից հետո ապակին կրկին ամրանում Է եւ կարող Է դիմանալ ծանրությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am