Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տաք թեյը մարդուն կարող Է պաշտպանել աչքերի մթագնումից. բժիշկներ

Տաք թեյը մարդուն կարող Է պաշտպանել աչքերի մթագնումից. բժիշկներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրական թեկուզ մեկ գավաթ տաք թեյի օգտագործումն զգալիորեն նվազեցնում Է գլաուկոմայի զարգացման, աչքերի մթագնման հավանականությունը, որը տեսողությունը լրիվ կորցնելու գլխավոր պատճառներից մեկն Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հոդվածում, որը հրապարակված Է British Journal of Ophthalmology հանդեսում: «Ցավոք, մենք չգիտենք, թե հատկապես ինչ տեսակի թեյ են խմել մեր հարցման մասնակիցները՝ սեւ կամ կանաչ, փոքր փաթեթավորված կամ թրմված ըմպելիք, որքան երկար են նրանք այն թրմել, արդյոք օգտագործել են շաքար կամ քաղցրացնող որեւԷ այլ բան:

Մյուս կողմից՝ ընդհանուր առմամբ կարելի Է ասել, որ այդ ըմպելիքի սիրահարները հազվադեպ են դառնում գլաուկոմայի զոհեր, քան նրանք, ովքեր չեն սիրում տաք թեյ»,-գրում են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակից Աննա Քոլեմանը եւ նրա գործընկերները:

Քոլեմանի թիմն այս եզրակացության Է եկել՝ 2005 թվականից մինչեւ 2012 թվականը հետեւելով շուրջ 10 հազար բուժքույրերի եւ պրոֆեսիոնալ բուժաշխատողների կյանքին, որոնք մասնակցել են սննդակարգի եւ առողջության դիտարկման ազգային ծրագրին (NHANES), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am