Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դատարանն Ուլյուկաեւին դատապարտեց ութ տարվա ազատազրկման

Դատարանն Ուլյուկաեւին դատապարտեց ութ տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին դատապարտել Է ութ տարվա ազատազրկման եւ 130 մլն ռուբլի տուգանքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է դատարանի դահլիճից:

«Ուլյուկաեւին մեղավոր ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 290 հոդվածի վեցերորդ մասով եւ նրան դատապարտել ութ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում եւ 130 մլն ռուբլի տուգանքի»,-որոշումը հրապարակել Է դատավորը:

Ուլյուկաեւը կալանքի տակ Է վերցվել դատարանի դահլիճում: Մեղմացուցիչ հանգամանքների թվում դատարանը նշել Է, որ Ուլյուկաեւն ունի երկու մանկահասակ երեխաներ ու զառամյալ ծնողներ, դրական բնութագրեր, շնորհակալագրեր, պատվոգրեր եւ գիտական աստիճան: Դրա հետ մեկտեղ դատարանը եկել Է այն եզրակացության, որ նախկին նախարարի պատիժը հնարավոր Է միայն ազատազրկման տեսքով: Ավելի վաղ հաղորդվել Է, որ դատարանը նախկին պաշտոնյային մեղավոր Է ճանաչել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am