Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ու Հունաստանը կհամագործակցեն մի շարք ոլորտներում

Հայաստանն ու Հունաստանը կհամագործակցեն մի շարք ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Հունաստանը կսերտացնեն համագործակցությունը մշակույթի, սպորտի, կրոնի եւ այլ ոլորտներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սփյուռքում ապրող մեր հայ եւ հույն համայնքներն ակտիվորեն համագործակցում են: Դարավոր պատմություն ունի նաեւ հայ եւ հույն եկեղեցիների համագործակցությունը: «Մենք այս հուշագրով մեր համայնքներին հորդորում ենք առավել սերտացնել համագործակցությունը սփյուռքում: Հուշագրի շրջանակում մենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հունաստանում, ե՛ւ սփյուռքում  իրականացնելու ենք կրթական, մշակութային , կրոնական, մարզական տարբեր միջոցառումներ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի խոսքով` քրիտոնեությունը, ցեղասպանությունը, պատմությունը, ավանդույթները, քաղաքակրթությունը կապում են երկու ժողովուրդներին` հայերին եւ հույներին: «Մեծ պատիվ է այս իրադարձությունը իմ կյանքում: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանը, Կիպրոսը եւ Հունաստանը համատեղ պետք է համագործակցեն սփյուռքի հարցերի շուրջ: Հարգելով միջազգային իրավունքը՝ մենք պետք է միասին լուծումներ գտնենք, որոնք կբերեն խաղաղության եւ հաջողության»,-ասաց Քուիքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am