Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտավարական վարժանքները

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտավարական վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի զինծառայողների հատուկ մարտավարական վարժանքները: Մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային հետախուզական, ինժեներային, կապի ստորաբաժանումների պարապմունքները՝ կործանիչ եւ բանակային ավիացիայի աջակցությամբ, անցկացվում են «Ալագյազ» զորափորձարանում՝ ռուսական զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ եւ կշարունակվեն երեք օր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, հատուկ մարտավարական վարժանքների անցկացման հիմնական նպատակը ստորաբաժանումների մարտունակության պահպանումն Է եւ զինծառայողների գործողությունների համաձայնեցումը:

Վարժանքների ընթացքում մշակվում են այն ստորաբաժանումների կառավարման կազմակերպման հարցերը, որոնք ստեղծվել են հետախուզական-կրակային եւ հետախուզական-հարվածային կոնտուրներով՝ կառավարման ավտոմատացված համակարգերի օգտագործմամբ: Տանկերից, համարզարկային կրակի ռեակտիվ համակարգերից եւ հրանոթներից կրակի ուղղորդումն իրականացվում Է հետախտուզման, կառավարման եւ կապի «Ստրելեց», «Ազարտ» եւ այլ համակարգերի օգտագործմամբ:

Զինծառայողները պարապմունքների ընթացքում յուրացնում են տակտիկական պատրաստության, մարտական մեքենաների վարման, հրազենից եւ մարտական մեքենաների ու տանկերի սպառազինությունից անշարժ եւ շարժական թիրախների վրա հրաձգության նորմատիվները ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա կլիմայական բարդ «Էքստրեմալ» պայմաններում:

Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, հատուկ մարտավարական վարժանքներում ներգրավված են 500-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ, Մի-8Մտ ուղղաթիռներ եւ ժամանակակից անօդաչու թռչող համալիրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am