Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրամիությունը որոշեց երկարաձգել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը որոշեց երկարաձգել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած նիստում քաղաքական որոշում են ընդունել՝ երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է 2018 թվականի հունվարի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«ԵՄ-ն միաձյան հանդես Է գալիս Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման օգտին»,- գրել Է Տուսկը Twitter-ում:

Այժմ պահանջվում Է ԵՄ-ի խորհրդի կողմից պատժամիջոցներին հավանություն տալու տեխնիկական ընթացակարգը: Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, որը մոտ Է կանգնած ԵՄ-ի ղեկավարությանը, այդ որոշումն սպասվում Է հաջորդ շաբաթ: Պատժամիջոցներն, ըստ ԵՄ-ի ներկայացուցիչների տեղեկատվության՝ կերկարաձգվեն կես տարով՝ առանց փոփոխությունների:

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակող միջոցներ Է մտցրել 2014 թվականի ամռանն Ուկրաինայի հակամարտության ֆոնին եւ ավելի ուշ ընդլայնել Է դրանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am