Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թրամփը եւ Պուտինը քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը

Թրամփը եւ Պուտինը քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը:

«Նախագահները… քննարկեցին համատեղ աշխատանքը Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված խիստ վտանգավոր իրադրության կարգավորման շուրջ»,- ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ:

Նա նաեւ հայտնել Է, որ Թրամփը շնորհակալություն Է հայտնել Պուտինին տնտեսական զարգացման բնագավառում ԱՄՆ-ի հաջողություններն ընդունելու համար, ինչի մասին Ռուսաստանի ղեկավարը խոսել Է նախօրյակին կայացած մեծ մամուլի ասուլիսում:

Ինչպես դեկտեմբերի 15-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել Է Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցը: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, ինչպես նաեւ իրադրությունը ճգնաժամային կետերում՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման շեշտադրմամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պայմանավորվածություն Է ձեռք բերվել շարունակել շփումները, նշել Է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am