Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են զարգացման առաջնահերթությունները

ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են զարգացման առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել մինչև 2019թ. կեսերը միության զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ, երբ կկայանան Եվրոպայի խորհրդարանի նոր ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Եվրոպական հանձնաժողովի կայքում:

Հռչակագրում նշված են Եվրոպական հանձնաժողովի 31 նոր օրենսդրական առաջարկներ, որոնց վերաբերյալ Եվրոպայի խորհրդարանը պետք է որոշում կայացնի մինչև 2019թ. ընտրություններ: Փաստաթղթում մատնանշված են զարգացման հիմնական ուղղությունները. քաղաքացիների անվտանգության լավագույնս ապահովում, միգրացիոն քաղաքականության բարեփոխում և զարգացում ներդաշնակության և պատասխանատվության շրջանակներում, գործազրկության կրճատում, տնտեսության և ներդրումների աճ, ԵՄ սոցիալական քաղաքականություն, միասնական թվային շուկայի ներդրում, էներգետիկ միության ձևավորում և կլիմայի փոփոխության դեմ հեռանկարային պայքար:

ԵՄ առաջնորդները նաև ընդգծել են եվրոպական արժեքների պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական մեքենայությունների և կիբերսպառնալիքների դեմ պայքարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]