Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների դեկտեմբերի 13-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների դեկտեմբերի 13-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեկտեմբերի 13-ի ամփոփագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, դեկտեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.50-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի բենզալցակայանի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Աուդի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 7.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է ծառի, այնուհետև էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, «Բիդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դ.Վարուժանի փողոցի թիվ 44 տան մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ բախվել է ճամփեզրի բետոնե քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Ագարակ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 17.50-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիդա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը «շտապօգնության» աշխատակիցների կողմից ստացել է համապատասխան բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքից Արարատ գյուղի ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Չարբախ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 17.40-ին, մոտոցիկլետը Արմավիր քաղաքի Մաշտոցի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, աջ ծնկի սալջարդ, աջ դաստակի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում իր ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով: 
Մեկնած օպերատիվ խմբին երիտասարդը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Բերդավան գյուղի տարածքում, իր կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան անսարքության պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը ստացել է վնասվածքներ: 
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Լեքսուս LX 570» մակնիշի Մեղրի-Երևան ճանապարհի 170-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Դեկտեմբերի 12-ին, ժամը 8.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը հաջորդ օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի 32-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.00-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: 
Կատարվում է քննություն:

         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]