Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ կինոյի համար այս տարին նոր շունչ ստանալու շրջան էր

Հայ կինոյի համար այս տարին նոր շունչ ստանալու շրջան էր

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի համար այս տարին բավականին հագեցած էր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

 «Տարին անհանգիստ և հագեցած էր՝ պայմանավորված «Կինոյի մասին» օրենքի քննարկմամբ: Այն շատ է անհանգստացնում և հետաքրքրում մարդկանց: Այս տարին կինոյի՝ նոր շունչ, նոր թափ ստանալու շրջան էր, որը շարունակական է լինելու»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ սակայն ամեն ինչ նորից սկսել չի կարելի, պետք է վերանայել, վերաիմաստավորել հինը, հետո անցնել առաջ:

Նա ընդգծեց հատկապես ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետաքրքրվածությունը կինոյի ոլորտով:

«Կարծում եմ՝ տարին իսկապես հագեցած էր կինոյով: Այս ոլորտում ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել, մեր միասնականությունն է: Մենք բոլորս շահագրգռված ենք, որ «Կինոյի մասին» օրենքը, կինոյի զարգացման մեր նպատակները, կինոոլորտին տրամադրվող բյուջետային հատկացումների և այլ ծառայությունների վերաբերյալ մեր պատկերացումները լինեն հնարավորինս ազատ, թափանցիկ և օգտավետ, որպեսզի արդյունքում ստեղծվի կինո»,- իր խոսքում նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն  ու եզրափակեց՝  ամենակարևորը միասնականությունը և նպատակն են՝ ուղղված կինոյի զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am