Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ելք»-ը նախագահի պաշտոնում ցանկանում է առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

«Ելք»-ը նախագահի պաշտոնում ցանկանում է առաջադրել Արտակ Զեյնալյանի 
թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը 2018թ. ՀՀ նախագահի պաշտոնի համար ցանկանում է առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը և բանակցություններ է սկսում «Ծառուկյան» խմբակցության հետ նրան առաջադրելու համար անհրաժեշտ պատգամավորների ¼-ի ստորագրությունն ապահովելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին:

«Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»,- գրել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am